Հասարակություն Միջազգային 

Քադիրովը հայտնել է, որ չեչեն կամավորները պատրաստ են իրականացնել նախագահի յուրաքանչյուր հրամանը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չեչեն ժողովուրդը օժանդակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինին ու զինվորական պատրաստություն անցած կամավորները կարող են կատարել նրա բոլոր հրամանները:

Այդ մասին հայտարարել է Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը, նշելով, որ արդեն տասնհինգ տարի Վլադիմիր Պուտինը օգնում է իր ժողովրդին, ուստի այժմ, մի քանի տասնյակ հազար հատուկ պատրաստություն անցած  զինվորներ կարող են համարվել գլխավոր հրամանատարի հատուկ կամավորական ջոկատը, պաշտպանել Ռուսաստանն ու նրա սահմանները, իրականացնել յուրաքանչյուր ռազմական առաջադրանք:

 

Քադիրովը այս հայտարարությունը արել է Բիլիմհանովի անվան ստադիոնում՝ 20 հազար կամավորների ներկայությամբ, որոնք անցել են զինվորական պատրաստություն:

 

Նրա խոսքերով ԱՄՆ-ը ու արեւմուտքը Ռուսաստանի դեմ իրականացնում են պատժամիջոցներ ցանկանում երկրում քաոսային վիճակ ստեղծել, ուստի Ռուսաստանի ժողովուրդը համախմբվել է իր առաջնորդի շուրջը, իս չեչենները կլինեն պայքարի առաջամարտում::

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Չեչնայի ղեկավարը հայտնել էր, որ պատրաստ է որպես կամավոր մեկնել Դոնբաս:

Նույն շարքից