Քաղաքական Ռազմական Ֆեյսբուք 

Երևի ռուսներն են մեղավոր, որ մենք իրենցից վարկ ենք մուրում, որ իրենցից իսկ զենք գնենք էժան գնով

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի դաշնության դեսպանատան ուղղությամբ ձվեր նետվեցին:

Երևի ռուսներն են մեղավոր, որ մենք իրենցից վարկ ենք մուրում,որ իրենցից իսկ զենք գնենք էժան գնով:
Ռուսներն են մեղավոր,որ առձեռ փող չունենք, որ տանք ու ինչ զենք պետք է գնենք:
Ռուսներն են մեղավոր, որ մեր միլիոնավոր քաղաքացիներ իրենց կենսական կարիքներն կարողանում են Ռուսաստանում իրացնել:
Ռուսներն են մեղավոր, որ ՄԱԿ ում ոչ այնքան ժողովրդավարական երկրների հետ քվեարկում ենք Ռուսաստանի օգտին Ղրիմի հարցում, իսկ Ադրբեջանը դեմ,որ մտնում ենք ԵՏՄ,որ ի տարբերություն Ադրբեջանի,որը հանեց Գաբալայի ռազմակայանը,գլխներիս վրա ենք պահում Գյումրու ռազմաբազան ու չենք կարողանում այս ամենի համպատասխան գինը պահանջել և ստանալ:
Ռուսներն են մեղավոր որ մասնակցում ենք ԵՏՄ վարչապետերի գագաթաժողովին, որ ի սատարումն Ադրբեջանի էր անցկացվում Մոսկվայում:
Ռուսներն են մեղավոր, որ մեր պառլամենտը գազի խայտառակ պայմանագիրը ստորագրեց և զրկեց մեզ Էներգետիկ այլընտրանքի ակնկալիքից:
Ռուսներն էին մեղավոր,որ մենք պարտքեր էինք կուտակում,բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով ասում էինք պարտք չկա,իսկ վերջում պարտքը մարեցինք մեր պետական ունեցվածքով;
Ռուսներն են մեղավոր, որ էժան գազը մեր սահմանի վրա կրկնապատկվում է:

Ռուսներն աչքիս լույսը չեն,բայց ցույց անելուց ու ձվեր նետելուց առաջ պետք ա ձվերը ձեռք բերել ներսում:

Նույն շարքից