Հասարակություն Միջազգային 

Իտալական այրվող լաստանավում փրկարարներն ափ են տեղափոխել եւս 56 մարդու

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Հունաստանի ափերին վառվող իտալական լաստանավից հաջողվել է էվակուացնել եւս 56 մարդու:

 

Այդ մասին հայտնել է հունական ցամաքային պարեկային ծառայությունը, նշելով, որ լաստանավում գտնվող մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 478 մարդ:

 

Նախնական տվյալներով, լաստանավում են գտնվում Ռուսաստանի ու Ոկրաինայի չորս քաղաքացիները:

 

Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է եղանակային անբարենպաստ պայմանները, քամու ուժգնությունը, սակայն փրկարարական գործողություններին միացել են նաեւ հունական ուղղաթիռները:

Հիշեցնենք, որ Հունաստանից դեպի Իտալիա ուղեւորվող  Norman Atlantic  լաստանավում  հունական ափին, առավոտյան տախտակամածում բռնկված հրդեհի հետեւանքով, առաջացել է տագնապային իրավիճակ, ուստի նավի կապիտանն որոշում է ընդունել էվակուացնել ուղեւորներին:

Նույն շարքից