Հասարակություն 

Երևանի Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 14-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է (վարձակալը բացակայում է), իսկ ներսից գազի հոտ է զգացվում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարնի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից