Ապրիլի 14-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 400 OV 61 (վարորդ` Է. Ա.), «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 QU 905 և «ՈՒԱԶ» մակնիշի 15 QU 555 (վարորդ` Ս. Գ.) պետհամարանիշներով (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենաները: