Հասարակություն 

Ամանորին Թբիլիսիի մետրոպոլիտենն անվճար կաշխատի

analitik.am

Վրաստանի մայրաքաղաքում տրանսպորտն Ամանորի գիշերն աշխատելու է հատուկ ռեժիմով և հաճախորդներին սպասարկելու է անվճար:

 

Ինչպես տեղեկացնում է Новости Грузия գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար Պաատա Ջաչվլիանին:

 

Նոր տարվա գիշերը մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 04:30-ը, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ն:

 

«Մետրոպոլիտենը ժամը 23:00-ից մինչև 04:30-ը կաշխատի անվճար, իսկ ճոպանուղին անվճար կաշխատի 23:00-ից մինչև 03:00-ն»,- հաղորդել է Ջաչվլիանին:

 

Թբիլիսիում քաղաքային տրանսպորտն արտակարգ ռեժիմով է աշխատելու նաև Սուրբ Ծննդյան գիշերը:

Նույն շարքից