Հասարակություն 

«Ալ-Կաիդա»-ն կոչ է արել միայնակ ահաբեկիչներին ինքնաթիռներ պայթեցնել

analitik.am

Արաբական թերակղզում «Ալ- Կաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից թողարկվող ամսագրի վերջին համարում խմբավորումը կոչ է անում միայնակ ահաբեկիչներին ինքնաթիռներ պայթեցնել՝ տրամադրելով նրանց մի շարք խորհուրդներ, թե ինչպես կարելի է ընտրել համապատասխան թիրախը, գրում է Газета-ն։

 

Հարձակման համար խմբավորումը նախընտրել է ամերիկյան Delta, American Airlines, United, իր գոյությունը դադարեցրած Continental Airlines, եվրոպական EasyJet, Air France և British Airways ավիաընկերությունները։

 

Մասնավորապես՝ EasyJet ընկերությունն ընտրվել է այն բանի համար, որ դա բյուջետային ավիաընկերություն է և մեծ քանակությամբ ուղևորներ է տեղափոխում։ British Airways-ը հայտնվել է ցուցակում, քանի որ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավիափոխադրողն է։

 

Ընդ որում՝ հարձակումների համար առաջնային են համարվում հենց ամերիկյան և բրիտանական ընկերությունները, և միայն վերջին հերթին՝ ֆրանսիականները։

Նույն շարքից