ԱՄՆ վարչակազմը համարում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է վնասել այդ միությանը, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Եվրոպայի գործերով Սպիտակ տան ավագ տնօրեն Չարլզ Կուպչանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չէինք ցանկանա տեսնել Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը կարող է վնասել Եվրամիությանը և ուժեղացնել մարտահրավերները, որոնց հանդիպում է միությունը»,- ասել է Կուպչանը լրագրողներին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտնիայի ԵՄ անդամկցության հանրաքվեն տեղի է ունենալու հունիսի 23-ին: