Հասարակություն 

Օդից AirAsia ընկերության ինքնաթիռի որոնումները դադարեցված են

analitik.am

Օդից AirAsia ընկերության ինքնաթիռի որոնումները դեկտեմբերի 29-ին ավարտված են: Այդ մասին հայտնել Է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիոն:

 

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ որոնման շրջանում գտնվող նավերը շարունակում են աշխատանքը: Ինքնաթիռները աղետյալ օդանավի գտնվելու ենթադրյալ գոտին կշարունակեն հետազոտել դեկտեմբերի 30-ի առավոտյան:

 

AirAsia ընկերության օդանավը Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սուրաբայից, չվերթ Էր կատարում Սինգապուր: Մեկնումից մոտավորապես 40 րոպե անց ինքնաթիռն անհետացել Է ռադարների Էկրաններից, ենթադրաբար գտնվելով Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում:

 

A-320-200-ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից