Քաղաքական Միջազգային 

Եվրամիությունը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցություններին մի շարք պայմանների դեպքում

Եվրամիությունը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ Ռուսաստանի հետ տնտեսության մոդեռնիզացման հարցի քննարկմանը, սակայն դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը «Ռուսաստան և Եվրամիություն․ նոր սկզբի հիմքերը և սկզբունքները» կլոր սեղանի ընթացքում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքերով` մինչև 2014 թվականին Ղրիմի անցնելը Ռուսաստանի կազմի մեջ, Եվրամիությունը և Ռուսաստանը գտնվում էին ռուսական տնտեսության աջակցության «Ասոցացման համաձայնագրի և արդիականացման պայմանագրի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլում»: «Մենք պատրաստ ենք ամեն պահի նորացնել բանակցությունները, եթե դրա համար ստեղծվեն պայմաններ»,- ավելացրել է Բրոկը:

Նույն շարքից