Հասարակություն 

Ապրիլի 15-ին նշվում է Մշակույթի համաշխարհային օրը

Ապրիլի 15-ին աշխարհում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture), փոխանցում է Calend-ը: Այն որպես տոն է սահմանվել 1935թ. ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:

Ռերիխի պակտի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես եկավ Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան: Այն հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է մշակութային արժեքների պաշտպանությանն ու բազմապատկմանը:

2008-ին մի շարք երկրների ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվեց ապրիլի 15-ը Մշակույթի միջազգային օր սահմանելու միջազգային շարժում: Դրանից հետո այն նշում են ամբողջ աշխարհում

Նույն շարքից