Հասարակություն Միջազգային 

Իտալական Norman Atlantic լաստանավի զոհերի թիվը կազմում է 7 մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU  գործակալությունը, իտալական լաստանավում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 7 մարդու:

Այդ մասին տեղեկացրել է ցամաքային պարեկային ծառայությունը, նշելով, որ Հունաստանից դեպի Իտալիա ուղեւորվող լաստանավի բեռնատար մասում կիրակի օրը բռնկվել էր հրդեհ:

Հիշեցնենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դժվարություններ են առաջացել ուղեւորներին էվակուացիայի առումով, ուստի փրկարարական աշխատանքները շարունակվել են երկուշաբթի՝ վաղ առավոտյան: Ուղեւորների հիմնական մասը դուրս է բերվել ափ, սակայն փոթորիկն առժամանակ խնդիրներ է ստեղծել ողջ անձնակազմին էվակուացնելու աշխատանքներում:

 

Նույն շարքից