Հայաստան Քաղաքական Միջազգային Մամուլի տեսություն 

Պուտինը պատասխանեց ԼՂ հակամարտության մասին հարցին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ կապ Պուտինի հետ» նախագծին հարց է ուղղել ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված։ Հարցը հետեւյալն էր. «1. Ինչպե՞ս եք տեսնում Դուք անձամբ ԼՂ հակամարտության մեջ դեպքերի հետագա զարգացումը․ 2. Ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից պարզ էր դարձել, որ զորքերի տեղաշարժը Դուք տեսել եք արբանյակից: Ինչո՞ւ չեք կանխարգելել: 3. Կշարունակի՞ արդյոք Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին»: Ուղիղ եթերի ժամանակ պատասխան հնչեց միայն առաջին հարցին։ Ի պատասխան, Պուտինը նշեց. «ԼՂ հակամարտության խնդիրը շատ զգայուն թեմա է, եւ դրան պետք է մոտենալ բժշկի հայտնի «մի վնասիր» սկզբունքով: Դա հին հակամարտություն է, որը սառեցված էր:

Դժբախտաբար, տեղի ունեցավ բռնության բռնկում: Մենք ամեն բան կանենք խնդիրը կարգավորելու եւ երկու կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար։ ԼՂ հարցով անհրաժեշտ է երկարատեւ լուծում, որին կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ պետք է գտնել փոխզիջում: Մի քանի տարի առաջ թվում էր, թե հասել ենք այնպիսի լուծման, որ փոխզիջումը երկու կողմերի համար էլ ընդունելի կլիներ: Դժբախտաբար, այդպես չեղավ: Մենք ամեն բան անելու ենք, որ միջազգային կառույցների շրջանակներում աշխատանքով եւ երկկողմ համագործակցության միջոցով հասնենք խնդրի կարգավորմանը: Ով ինչ ուզում է ասի, սակայն Ռուսաստանն ուզում է լիարժեքորեն աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»: Պուտինը նաեւ նշել է, որ ՌԴ-ում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ, որոնց միջեւ «նորմալ հարաբերություններ կան՝ փառք Աստծո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից