Հասարակություն 

American Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճամայկայում

analitik.am

American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից ամերիկյան Մայամի քաղաք, երկուշաբթի ուղղությունը փոխել է դեպի Ճամայկա: Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Քեյսի Նորթոնը, գրում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ Boeing 747-ը, որում գտնվել է 197 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, վայրէջք է կատարել կղզի- պետության մայրաքաղաք Քինգստոնի օդանավակայանում: Ոչ ոք վնասվածքներ չի ստացել:

 

Ինքնաթիռը Ճամայկա ուղարկելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օդաչուն հայտարարել է, որ տեխնիկական անսարքություններ են առաջացել՝ կապված հերմետիկության հետ: Ինչպես հաղորդվում է, այնուամենայնիվ, ուղևորներին թթվածնային դիմակներ բաժանելու անհրաժեշտություն չի առաջացել:

 

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվող մարդկանց մոտ ժամանակներս այլ չվերթով կուղարկեն Մայամի:

Նույն շարքից