Հասարակություն 

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

analitik.am

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը:Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբերտրամաչափի հրաձգային, դիպուկահարային ուականանետային զինատեսակներից կրակի դադարեցմանշուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունըխախտել է ավելի քան 60 անգամ: Իրավիճակն առավելանհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան  (Թալիշ-Մարտակերտ), արևելյան  (Մարտունի) և հարավային  (Հադրութ) ուղղություններով,որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց  (3 արկ), 60 մմ-ոց  (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ  (16 արկ):

Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբարվեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմիցարձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայողՄանվել Արմենի Գրիգորյանի դեպքը դրա ապացույցն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենցմարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ ևվստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնայինգծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրումէ ադրբեջանական կողմը:

Նույն շարքից