Bigpicture.ru-ն ներկայացնում է հետաքրքրաշարժ 10 փաստ մի վայրի մասին, որի տեղը չի երևում աշխարհի քարտեզներում, սակայն շատ շատերի երազանքների իրականացման վայրն է հանդիսանում:
Հոլիվուդը վերջին դարի ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել մարդկային մշակույթի վրա և դարձել է աստղային բնակավայր:
Այնտեղ են տեղակայված ամենամեծ թվով կինոստուդիաները և, բնականաբար, այնտեղ են բնակվում աշխարահռչակ կինոաստղերի մեծ մասը: Այն ինքանտիպ աշխարհ է՝ իր պատմությամբ, իր հետաքրքրաշարժ գաղտնիքներով:

1. Աշխարհին հայտնի հսկայական սպիտակ տառերը Մաունթ-Լի լեռան հարավային հատվածում են հայտնվել 1923 թվականի հուլիսի 13-ին: Իսկզբանե գրառումը HOLLYWOODLAND գրվել և տեղադրվել է որպես սովորական գովազդային վահանակ: 9 մ բարձրություն և 15 մ լայնք ունեցող տառերը գովազդել են նոր բնակելի թաղամասը: 1949 թվականին գրառումը վերափոխել են և հանել LAND հատվածը, իսկ 1978 թվականին խարխուլ վիճակի պատճառով տառերն ամբողջությամբ փոխվել են և մեծացվել` 14 մ բարձրությամբ տառերով գրառման ամբողջական բարձրությունը 110 մ է կազմել:

2. Բրիտանացի դերասանուհի Պեգ Էնտուիսլը 1932 թվականի սեպտեմբերին ինքնասպան է եղել՝ կախվելով «Н» տառից, քանի որ նախօրեին տեղեկացել էր, որ իր դերը բավականին կրճատվել է:

3. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանկարժեք մետաղ չծախսելու համար «Օսկար»-ի արձանիկները գիպսից են պատրաստել: Պատերազմից հետո այն կրկին սկսել են պատրաստել մետաղների ձուլվածքից՝ ոսկեջրելով:

4. Հանրահայտ HOLLYWOOD գրառումը 1987 թվականին շատ վատ վիճակում է հայտնվել և «HuLLYWO D» տեսքն է ստացել: Այն ինչպես կարգն է վերականգնելուց հետո «Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները տառերի աճուրդ է կազմակերպել, որի արդյունքում տառերից յուրաքանչյուրն իր հովանավորն է ձեռք բերել:

5. Հոլիվուդի աստղերի պուրակում առաջին 8 աստղերը տեղադրվել են միաժամանակ` 1960 թվականին, որոնցից մեկը` Ջոան Վուդվարդի աստղը, շատերը ամենաառաջինն են համարում:

6. Յուրաքանչյուր աստղի վրա մակնշված լոգոտիպը խորհրդանշում է այն բնագավառը, որի ներկայացուցիչն ստացել է այն: Դրանք 5-ն են` կինոարտադրության լոգոն տեսախցիկն է, հեռուստատեսությանը` հեռուստացույցը, երաժշտության զարգացմանը` հին ձայնագրիչը, ռադիոյի զարգացման համար ներդրումների համար տրվող աստղի լոգոն ռադիոմիկրոֆոնն է, թատերական արվեստի բնագավառին վերաբերող լոգոն՝ տրադիկոմեդի դիմակը: Բացի այդ՝ պուրակում կան նաև երկուսը` լուսնի տեսքով, որոնցից մեկը «Ապոլոն 11»-ի թռիչքի պատվին է, իսկ երկրորդը լուսնի վրա կատարած վայրէջքի: Այնտեղ աստղեր են ստացել նաև որոշ մուլտհերոսներ:

7. Ջին Օտրին ինքնատիպ ռեկորդակիր է, ում աստղի վրա պատկերված են բոլոր 5 լոգոտիպերը:

8. Լոս Անջելեսի հանրահայտ «Դոլբի» թատրոնը բացվել է 2001 թվականի նոյեմբերի 9-ին, որը հայտնի է նաև «Կոդակ» անվանվամբ: Այն նախատեսված է 3400 մարդու համար և ամենամեծ բեմ ունեցող թատրոնն է ԱՄՆ բոլոր թատրոնների շարքում:

9. Հոլիվուդում ֆիլմեր կարելի է նայել ոչ միայն կինոթատրոններում, այլև` մեծ էկրաններին, հատուկ ցուցատախտակներին և նույնիսկ գերեզմանատներում:

10. «Հոլիվուդյան ժպիտ» տերմինի հեղինակը ատամնաբույժ Չարլզ Պինկուսն է: Անցյալ դարի 30-ական թվականներին նա հայտնաբերել է այսպես կոչված՝ ֆոսֆոր հատուկ միացությունը, որը հագցնելով ատամներին՝ բարելավել է նրանց գույնը և պաշտպանել դրանք: Ատամնաբույժը հայտնի է եղել աստղերի շրջանում և ստացել է «աստղային ատամնաբույժ» մականունը: Նա շլացուցիչ գեղեցիկ է դարձրել այնպիսի աստղերի ատամնաշարը, ինչպիսիք են` Էլիզաբեթ Թեյլորը, Բարբարա Ստենվիկը, Ջուդի Հարլենդը և այլ աստղեր: