Քաղաքականություն 

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահի դուստրը

analitik.am

58 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ավագ դուստրը՝ Լորանս Շիրակը, այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հավելելով, որ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է:

Նշենք, որ Լորանս Շիրակը դեռահաս տարիքում տառապել է անորեքսիայով, ինչն ավելի ուշ լուրջ առողջական խնդիրների առջև է կանգնեցրել նրան:

Ընտանիքին մոտ կանգնած անձնանցից մեկի խոսքերով, Լորանսը հրեշտակ էր, ով այս աշխարհի համար չէր ստեղծված:

 

Նույն շարքից