Հասարակություն 

-45 աստիճան՝ Կանադայի կենտրոնական հատվածում

analitik.am

Կանադայի կենտրոնական հատվածում, մասնավորապես՝ Մանիտոբա, Սասկաչևան և Ալբերտա շրջաններում, գրանցվել է -45 աստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչի մասին տեղեկացրել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, սաստիկ ցրտին նախորդել է տաք եղանակը, որը շարունակվել է մի քանի շաբաթ:

 

Քառասունհինգ աստիճան ցուրտն ու սաստիկ քամիները լուրջ խնդիրներ են առաջացրել նաև տեղի հրշեջների համար: Մասնավորապես Էստևան քաղաքում գրանցվել է հրշեջ մեքենաների գեներատորների պայթման 4 դեպք:

 

Ըստ օդերևութաբանների նախնական տվյալների՝ սաստիկ ցուրտն իր տեղը չի զիջի ավելի մեղմ եղանակին մինչ չորեքշաբթի:

Նույն շարքից