Քաղաքականություն 

Ռուսաստանը մեղադրում է Թուրքիային

analitik.am

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Թուրքիայի իշխանություններին մեղադրում է երկրի հարավ-արևելքում քրդերի դեմ ուղղված ռազմական օպերացիաներին ընդդիմացողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Այս մասին  գրում է Lenta.ru-ն:

Թուրքիայում քրդերի իրավունքների խախտման մասին խոսելիս Լուկաշևիչը հիշատակել է Human Rights Foundation of Turkey-ի վիճակագրության մասին, որի տվյալների համաձայն 2015 թվականի հուլիսից  հետո Թուրքիայում ավելի քան 300 քաղաքացիական անձ է սպանվել ռազմական օպերացիաների արդյունքում:Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 600-ի:

«Քրդերի դեմ կիրառվում են տանկեր, օդուժ և հրետանի»,-հավելել է ռուսաստանցի չինովնիկը:

Նույն շարքից