Huffington Post-ը ներկայացրել է ամերիկյան հեղինակավոր ամսագրերի ամենաուշագրավ շապիկները, որոնք մեկ կադրով պատկերում են անցնող տարվա հզոր պատմություններն ու իրադարձությունները:
Գերզարգացած տեխնոլոգիաների դարում, երբ յուրաքանչյուրը վայրկենապես կարող է բազմաթիվ նորություններ ստանալ թվային հարթակներից, դեռևս ասելիք է մնում ամսագրերին ու տպագիր մամուլին: Շշմեցուցիչ լուսանկար և փայլուն թերթի վրա գլխատառերով տպագրված ցնցող նորություն. ահա օրվա ամենամեծ նորությունն ու ամենանշանավոր մարդկանց ներկայացնելու ամենակարճ ուղին: