Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է հաշվի նստի Հայաստանի հետ

analitik.am

«Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության և անվտանգության երաշխավորողն է,  Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պետք է հաշվի նստեն  մեր դիրքորոշման հետ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է հայկական կողմը միայն հիմա խոսում Ռուսստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության մասին,  Նահապետյանը նշեց, որ Հանրապետության նախագահը և խորհրդարանականները պարբերաբար իրենց անհանգստությունն են հայտնել՝ կաապված այդ հարցի հետ. «Մենք զգուշացրել ենք, որ վաճաառվող հարձակողական զենքն ինչ-որ պահի կրակելու է: Սպառազինության կուտակումը հանգեցնելու է ռազմական հավասարակշ խախտման, իսկ թեկուզ ամենափոքր խախտումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև հենց Ռուսաստանի համար»:

Նույն շարքից