Հասարակություն 

«Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

analitik.am

Երևանում գտնվող «Մետրո» միջազգային ասոցիացիայի պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

 Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում:

 

Նույն շարքից