Քաղաքականություն 

Փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու է ՀՀ վարչապետը գնացել Մոսկվա

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց Մոսկվա, ասաց, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի քայլերի դրդել այդ թվում նաև մեր դաշնակիցներին, որպեսզի Հայաստանը խռոված կեցվածքով միայնակ մնա. «Մեր նպատակն է դա թույլ չտալ, ինչի համար պետք է տարբեր ուղղություններով հետևողական աշխատանք տանել: Մենք այդ աշխատանքները տանում ենք, որպեսզի Բաքուն չհասնի իր ուզածին և մենք չհայտնվեք պաշարված ամրոցի կարգավիճակում»:

Փոխնախարարը խոսեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Կազանի փաստաթուղթի մասին՝ մասնավորապես նշելով, որ այն, ըստ էության, նույն մադրիդյան սկզբունքներն է, սակայն կոնկրետ բան չի կարող ասել դրա մասին, քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ. «Ամեն դեպքում կարող եմ ասել, որ այն հայկական կողմի համար ավելի լավն է, քան՝  մադրիդյան սկզբունքները»:

Նույն շարքից