Հասարակություն 

Պերմյակովը միայն մի քանի հարցի պատասխանեց՝ հրաշարվելով ցուցմունք տալուց

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Գյումրիում ընթանում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը, որի ընթացքում պետք է ցուցմունք տար նաև Վալերի Պերմյակովը: Նա, ինչպես կարելի էր ենթադրել, հրաժարվեց ցուցմունք տալուց և դրական պատասխան տվեց այն հարցին, թե գիտի՞ արդյոք, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տված իր ցուցմունքները:

Ամբաստանյալ ևս մի քանի հարցի պատասխանեց՝ մասնավորապես նշելով, որ գիտի ինչ հանցագործության մեջ են իրեն մեղադրում, ինչ պատիժ է հասնում դրա համար և այլն:

Դրանից հետո դատարանը սկսեց ուսումնասիրել հայկական և ռուսական կողմերի կատարած հարցաքննությունների տեսագրությունների արձանագրությունները:

Հավելենք, որ ձայնագրություններում Պերմյակովն ընդունում է իր մեղքը, նշում է, որ սպանություն կատարելու մտադրություն չի ունեցել, ուղղակի չի ցանկացել, որ ոստիկանություն կանչեն և հայտնում է, որ զղջում է կատարած հանցագործության համար:

 

Նույն շարքից