Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը պատրաստվում է. Շ. Քոչարյան

analitik.am

Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացը շարունակվում է: Այս մասին Կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը արդեն գտնվում է համաձայնեցման փուլում, որը կարծում եմ երկար չի տեւի»,- ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտգործնախարարությանը հանձնարարել էր Ղարաբաղի գործընկերների հետ համատեղ մշակել ռազմական փոխօգնության մասին պայմանագրի նախագիծը, անցկացնել համապատասխան քննարկումներ ու փաստաթղթերն ուղարկել խորհրդարաններ:

Նույն շարքից