Հասարակություն 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

analitik.am

Ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 16-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 69-ամյա տղամարդ և հայտնել, որ 10 օր առաջ 3-րդ մասի հրապարակից դեպի Արտաշիսյան փողոց տանող ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 14.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51/1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «ԵրԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԵրԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան մայրուղու 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից