Հասարակություն 

Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա–Միքայելյան խաչմերուկում, վարորդը դիմել է փախուստի

analitik.am

Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 07.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70-75 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:

Վարորդը դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը՝ 1938 թ. ծնված Հրանտ Մարտիրոսյան:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից