Հասարակություն 

Թոմ Ֆորդը շրթներկերի 50 երանգ է նվիրել տղամարդկանց

Հայտնի դիզայներ Թոմ Ֆորդը ներկայացրել է հերթական պրովոկացիոն գովազդը: Այս անգամ մոդելյորը ստեղծել է Lips and Boys շրթներկերի սահմանափակ հավաքածու, որի յուրաքանչյուր երանգը նվիրված է այն տղամարդկանց, ովքեր հիացրել են Ֆորդին:

Շրթներկը փաթեթավորված է էլեգանտ տուփի մեջ, որը կտեղավորվի անգամ ամենափոքր պայուսակի մեջ: Այս արտադրանքի բաղադրության մեջ մտնում են սոյայի սերմերի էկստրակտ, մուրու-մուրուի և երիցուկի ծաղիկների յուղ, որոնք շրթներկը ավելի կայուն են դարձնում:

Թոմ Ֆորդն ամերիկացի դիզայներ է, ով մեծ ճանաչում է ձեռք բերել Gucci նորաձևության տանն աշխատելու շնորհիվ:

Նույն շարքից