Հասարակություն 

Ֆիջին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է. Gallup

analitik.am

WIN/Gallup-ի անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ ուսումնասիրված 65 պետությունների բնակչության 70 տոկոսն իրենց երջանիկ մարդիկ են համարում, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հարցման ժամանակ, տեղեկացնում է  BBC-ին:

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆիջին է, իսկ առավել դժբախտը՝ Իրաքը:

Աֆրիկան եւ Ասիան երջանիկ աշխարհամասերի վարկանիշի առաջատարներն են, իրենց մյուսներից պակաս երջանիկ են զգում Արեւմտյան Եվրոպայի բնակիչները:

Ինչ վերաբերում է բնակչության՝ եկող տարվա հետ կապված ակնկալիքներին, ապա Gallup-ի հարցման համաձայն՝ առավել լավատեսական եվրոպական երկիրը Հունաստանն է:

Կազմակերպությունը հարցումն անցկացրել է չորս ամսվա ընթացքում՝ ամփոփելով 64 հազար մասնակիցների պատասխանները:

Նույն շարքից