Հասարակություն 

2014թ. ամենաժողովրդական բառը դարձել է սրտիկի տեսքով նշանը

analitik.am

Global Language Monitor-ի տվյալներով՝ անցնող տարվա ամենաժողովրդական «բառը» դարձել է ոչ թե սովորական իմաստով բառ, այլ խորհրդանիշ՝ սրտիկի տեսքով նշան:

Ամենաժողովրդական բառերի ցանկը կազմելու համար Global Language Monitor գործակալությունը վերլուծության է ենթարկել սոցցանցերի, բլոգների մեծ մասը, ավելի քան 275 հազար տպագիր ու էլեկտրոնային հրապարակումներ ամբողջ աշխարհում՝ հայտնում է RT-ն:

Վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար բառերը պետք է օգտագործված լինեին առնվազն 25 հազար անգամ, ինչպես նաև լինեին տարբեր թեմատիկ տեքստերում՝ նվիրված կյանքի տարբեր ոլորտներին, ԶԼՄ-ների տարբեր տեսակներին:

Վարկանիշի գոյության 15 տարվա պատմության մեջ առաջին անգամ դրանում հայտնվել ու միանգամից առաջին տեղն է զբաղեցրել ոչ թե բառ՝ որպես այդպիսին, այլ խորհրդանիշ:

Մեծ առավելությամբ հաղթել է սրտիկի նշանը՝ այն ամեն օր օգտագործվել է միլիարդավոր անգամ աշխարհի տարբեր կետերում: Մարդիկ դրան վերագրել են «սեր» բառի նշանակությունը:

Նույն շարքից