Հասարակություն 

ՊՆ աշխատակիցները խլել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը, վնասել լրագրողի ձեռքը

analitik.am

Կոտայքի մարզի «Մուլտի գրանդ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը:

NEWS.am-ի հաղորդմամբ կայքի թղթակիցը հյուրանոցի մոտ սպասելիս է եղել մասնակիցներին, մասնավորապես, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ՀՀ ՊՆ երեք աշխատակից առանց ներկայանալու NEWS.am լրատվական գործակալության թղթակցից խլել են տեսախցիկն ու լրագրողի վկայականը՝ վնասելով լրագրողի ձեռքը: Զինվորական համազգեստով տղամարդիկ հրաժարվել են ներկայանալ. միայն պատճառաբանել են, որ չի կարելի նկարահանում իրականացնել:

Ապօրինաբար խլված տեսախցիկը նրանք տարել են անհայտ ուղղությամբ:

Նույն շարքից