Հայաստան Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձել են Արցախից

analitik.am

Ապրիլի 14-ի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների եւ արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունը հայտնեցին ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգեւի Արցախ աշխարհին:

Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ թեմերի կողմից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:

Նույն շարքից