Հասարակություն 

ԿԴՀ-ում առնվազն վեց մարդ Է զոհվել ինքնաթիռի աղետի հետեւանքով

analitik.am

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում Ուվիրայի լեռներում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել Է առնվազն վեց մարդ: Ինչպես դեկտեմբերի 30-ին հաղորդել Է ՍԱՊԱ գործակալությունը, հանրանավը Ուգանդայից չվերթ Էր կատարում  Պուենտ Նուար նավահանգիստ (Կոնգոյի Հանրապետություն): Լրալցավորման համար ճանապարհին վայրԷջք Է կատարվել Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայի օդանավակայանում, իսկ թռիչքից չորս րոպե հետո ինքնաթիռը լեռն Է մխրճվել արդեն ԿԴՀ-ի տարածքում:    

«Մենք առայժմ չգիտենք՝ ինքնաթիռում ուղեւորներ եղել են, թե ոչ,-  ասել Է ԿԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչ Նոյելա Նաֆրանկան:- Միայն հայտնի Է, որ ինքնաթիռը վարել Է վեց օդաչուներից բաղկացած անձնակազմը: Ավիահանրանավն այրվել Է, այնպես որ նրանք ողջ մնալու շանսեր չեն ունեցել»:

Սկսվել Է աղետի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից