Հասարակություն 

Լրագրողից խլել են տեսախցիկը. Ի՞նչ են ասում «Մուլտի գրանդ»-ի աշխատակիցներ

analitik.am

News.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Կոտայքի մարզի «Մուլտի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստի մասնակիցներին սպասելու ընթացքում զինվորական համազգեստով տղամարդիկ news.am լրատվական գործակալության թղթակցից խլել են տեսախցիկն ու լրագրողի վկայականը՝ վնասելով վերջինիս ձեռքը: Զինվորական համազգեստով տղամարդիկ հրաժարվել են ներկայանալ. միայն պատճառաբանել են, որ չի կարելի նկարահանում իրականացնել:

Ընդ որում, ապօրինաբար խլված տեսախցիկը նրանք տարել են անհայտ ուղղությամբ: Analitik.am-ի թղթակիցը փորձեց վերոնշյալ հյուրանոցից ճշտել, թե ինչ է կատարվել իրականում և ովքեր են եղել լրագրողի վրա հարձակվողները: Մեր թղթակցի հետ զրույցում ընդունարանի աշխատակցուհին ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մուտքի մոտ, իսկ մուտքն ընդունարանից հեռու է և նշեց, որ միգուցե մենեջերը կկարողանա ինչ-որ բանով օգնել, սակայն պարզվեց, որ մենեջերն առհասարակ տեղյակ չէ միջադեպի մասին: Այն դիտարկմանը, որ ընդունարանի աշխատակցուհին տեղյակ է, ինչպես կարող է մենեջերը տեղյակ չլինել, վերջինս կրկնեց, որ ինքը ընդհանրապես չի լսել, որ նման միջադեպ եղած լինի իրենց հյուրանոցում:

Նույն շարքից