Հասարակություն 

Ինդոնեզացի զինվորականներն սկել են գտնել AirAsia-ի աղետյալ ինքնաթիռի ուղեւորների մարմինները

analitik.am

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը հայտնաբերել եւ նավերից մեկն են տեղափոխել AirAsia ընկերության օդանավի կործանման հետեւանքով զոհվածների մի քանի մարմիններ: Այդ մասին դեկտեմբերի 30-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Մարմինները գտնվել են Բոռնեո կղզուց ոչ հեռու: Զոհվածների վրա փրկարար բաճկոններ չեն եղել, նշվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջոկո Մուրյաատմոջոն հաստատել Է, որ Ճավայի ծովում հայտնաբերվել են AirAsia Indonesia ավիաընկերության կորած Airbus-ի բեկորները:

Փրկարար գործողությունը ղեկավարում է Ինդոնեզիան, քանի որ AirAsia ընկերության ինքնաթիռը ռադարներից անհետացել է այդ երկրի օդային տարածքում: Փրկարար խմբի կազմում ընդգրկված են նաեւ Մալայզիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Սինգապուրի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում են 30 նավ, ինչպես նաեւ 15 ինքնաթիռ:

ԱՄՆ-ը որոշում Է ընդունել USS Sampson էսկադրային ականակաիրն ուղարկել AirAsia-ի կորած ինքնաթիռի որոնումների շրջան:

AirAsia ընկերության օդանավը թռիչքից մոտավորապես 40 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից՝ գտնվելով Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Ավիաընկերության տվյալներով՝ A-320-200-ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նույն շարքից