Հասարակություն 

Սուրբ ծննդից հետո հավելվածների ներբեռնումների թվով առաջատարը Apple-ն է

analitik.am

Այս Սուրբ ծննդին բազմաթիվ մարդիկ բացեցին Apple-ի սարքերի տուփերը: Flurry բջջային ոլորտի վերլուծական ծառայության անցկացրած հետազոտության համաձայն՝ Apple-ին զիջել է հարավկորեական արտադրող Samsung-ը: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Yahoo-ի վերլուծական ստորաբաժանումը հետևել է 600 հազար հավելվածների ներբեռումներին դեկտեմբերի 19-25-ը: Արդյունքում պարզվել է, որ հավելվածների ներբեռնումների 51.3 տոկոսը բաժին է ընկել ամերիկյան կորպորացիային: Samsung-ը երկրորդ տեղում է՝ ներբեռնումների 17.7 տոկոս մասնաբաժնով:

Սուրբ ծնունդը լավ առիթ է՝ թարմացնելու սմարթֆոնն ու դրա պարունակությունը: Այս տարի դեկտեմբերի 25-ին գրանցվել են կրկնակի շատ ներբեռնումներ՝ անցած տարվա համեմատ:

Հնգյակում են Nokia-ն (5.8 տոկոս), Sony-ն (1.6 տոկոս) և LG-ն (1.4 տոկոս):

Նույն շարքից