Հասարակություն 

Շարապովան չէր կարողանում տոնածառ ընտրել

analitik.am

Ռուս թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան Ծննդյան տոներից առաջ ոչ մի կերպ չէր կարողանում տոնածառ ընտրել:

Թենիսիստուհին իր թվիթերյան էջում գրել էր, որ մեծ խնդիրներ է առաջացրել նաև տոնածառի առաքման կազմակերպման հարցը:

«Շատ դժվար է մթության պայմաններում համապատասխան տոնածառ ընտրել: Նույնիսկ գաղափար չունեի, թե ինչպես պետք է այն առաքվի իմ բնակարան: Դա մեծ խնդիր է:

Հսկայական տոնածառ էի ուզում, բայց չեմ կարծում, որ այն կտեղավորվեր իմ բնակարանում»,- գրել է Շարապովան:

Նույն շարքից