Առանց այն էլ շքեղ Cadillac Escalade մեքենան ամանորյա տոների կապակցությամբ է՛լ ավելի է կատարելագործվել ու հանվել վաճառքի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս մեքենայի պարագայում շքեղություն և հարմարավետություն հասկացությունները հանվել են լիովին նոր մակարդակի:

Մեքենայի ներքին սրահը ձևափոխվել է հարմարավետ սենյակի, որում առկա 48 դյույմ անկյունագծով հեռուստացույցով անչափ հաճելի է ֆիլմեր դիտել: Փոխադրամիջոցը նաև համալրված է TracVision հեռուստատեսային արբանյակային համակարգով, ներկառուցված iPad-ով, Mac mini համակարգչով:

Մինչդեռ լուսավորվող առաստաղը, անվտանգության տեսախցիկներն ու ապակիների մգացման աստիճանը կարելի է կառավարել ընդամենը կոճակի մեկ հպումով:

Նշվում է, որ 2015 Cadillac Escalade մեքենայի գինն ԱՄՆ-ում 113.000 դոլար է: