Հասարակություն 

Պուտինը երկու երեխաների լաբրադորի ձագ է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացրել է երկու երեխաների ամանորյա երազանքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հյուսիսային Օսիայից 4-րդ դասարանի աշակերտ Ախուրբեկ Ցագարաեւը եւ Պրիիրտիշյայից 4-ամյա Մաշա Կոզլովան պետության ղեկավարից լաբրադորի ձագեր են ստացել: Երեխաները երկրի նախագահին նամակ են գրել՝ խնդրելով իրենց ուղարկել այնպիսի շուն, ինչպիսին ինքն ունի:

Ախուրբեկի շանը բերել են Վոլգոգրադից: Երկրի ղեկավարի նվերը 10-ամյա տղային է հանձնել Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավար Սերգեյ Տակոեւը: Մաշայի շնիկին ընտրել է շրջանի ղեկավար Վիկտոր Նազարովը, իսկ նվիրել է Ձմեռ Պապը:

Նույն շարքից