Հասարակություն Միջազգային 

Թեհրանում օդի աղտոտվածության հետեւանքով հոսպիտալացվել է շուրջ 400 մարդ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Թեհրանում օդի աղտոտվածության հետեւանքով հոսպիտալացվել է շեւրջ 400 մարդ

Արտակարգ իրավիճակի պայմաններում ամենայն հավանականությամբ Իրանի մայրաքաղաքում կդադարեցվեն ուսումնական հաստատությունների մի մասն ու կսահմանափակվի տրանսպորտի գործունեությունը:

Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է Թեհրանի խիտ բնակեցումն ու տրանսպորտի խցանումները:

Առողջապահական հիմնարկները հոսպիտալացրել են շուրջ 400 մարդու, մոտ 1500-ին ցուցաբերվել է առաջին օգնություն:

Իրանում օդի աղտոտվածության պատճառով 2012թ.-ին մահացել է շուրջ 4,5 հազար մարդ:

Նույն շարքից