Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Բալասանյանը «ախպերություն» է անում ՀՅԴ-ի հետ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու թիվ 8 դպրոցում երեկ կայացել է տնօրենի մրցույթ, հաղթող է ճանաչվել դաշնակցական թեկնածուն։ Տնօրենի թափուր պաշտոնի համար 4 դիմում է եղել։ Մրցույթին ներկայացել է 2 հավակնորդ։ Հաղթել է դաշնակցական Համազասպ Խոցանյանը, որն աշխատում էր Գյումրու թիվ 37 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Այս փաստը Գյումրիում ակտիվ քննարկումների տեղիք է տվել։ Ասում Էին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույսը կտրել Է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի և հատկապես մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ։ Լուրեր կան, որ առաջիկայում բուժհաստատություններում էլ են կադրային փոփոխություններ անելու և նույնպես ներգրավելու են ՀՅԴ-ականների»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից