Հայաստան Հասարակություն 

Խոշոր ավտովթար Նուբարաշենում

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ նշված հատվածում բախվել են Նուբարաշեն թաղամասի բնակիչներ՝ 64 ամյա Արկադի Մանգասարյանի վարած Opel մակնիշի 32 ՍՕ 436 համարանիշի և 26-ամյա Արթուր Ասիրյանի վարած Ford C-307 մակնիշի 31 ՍՏ 798 համարանիշի ավտոմեքենաները: 

Նույն շարքից