Հասարակություն Սպորտ 

Արթուր Աբրահամի շնորհավորանքը

analitik.am

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ.
-Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:
Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում:

Ձեզ համար թող 2015 թվականը նշանավորվի որպես վերելքների, հաջողությունների և հաղթանակների տարի:


Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ ամեն տարի, միշտ եւ ամեն տեղ:
Բարություն եւ բարեկեցություն բոլորիս ընտանիքներին: Ապրե՛ք խաղաղ, անհոգ և երջանիկ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հարգանքներով ձեր` Արթուր Աբրահամ:

Նույն շարքից