Հասարակություն Միջազգային 

Օլիվեր Սթոուն. Յանուկովիչի տապալումը իրականացրել է ամերիկյան ԿՀՎ-ն

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  Hollywood Reporter  պարբերականը, ամերիկյան կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը քննադատել է Կենտրոնական հետախուզական վարչությանը՝ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Ռեժիսորի խոսքերով Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի տապալումն իրականացվել է ամերիկյան հատուկ հետախուզության կողմից:

Ներկայումս Օլիվեր Սթոունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանում Վլադիմիր Պուտինի մասին, ուստի հարցազրույց է վերցրել Յանուկովիչից, որից հետո սոցցանցի իր էջում կարծիք է հայտնել, որ Յանուկովիչը Ուկրաինայի լեգիտիմ պրեզիդենտն է:

Սթոունը վստահ է, որ 2014թ.-ի փետրվարին Կիեւի մայդանում 14 ոստիկանների ու 45 քաղաքացիների սպանությությունն իրականացվել է երրորդ ուժի կողմից՝ ավելացնելով, որ արեւմտյան մամուլը ինչպես հարկն է չի լուսաբանում իրադարձությունները՝ փորձելով մեղքը բարդել Ռուսաստանի վրա:

Նույն շարքից