Հասարակություն Միջազգային 

Պուտինը շնորհավորել է Օբամային ամանորի կապակցությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ը պրեզիդենտ  Օբամային ամանորի կապակցությամբ:

 

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ առաջիկա տարում երկու երկրները տոնում են հակահիտլերիան կոալիցիայի դեմ տարած հաղթանակի 70 ամյակը:

 

Միաժամանակ Պուտինը գտնում է, որ այս տարելիցը մեկ անգամ եւս հիշեցնում է միջազգային հավասարակշռության ու կայունության բնագավառում երկու տերությունների պատասխանատվության մասին, որոնց հիմնական նպատակը պետք է լինի խաղաղության ու բարգավաճման ապահովումն ողջ աշխարհում:

Պուտինը շեշտել է, որ ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող է շարունակվել միայն փոխշահավետ համագործակցության ու հարգանքի պայմաններում:

 

Նույն շարքից