Հասարակություն 

Թող 2015-ը ունեցածը գնահատելու ու ավելացնելու տարի լինի

analitik.am

Անալիտիկ կենտրոնը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող 2015թ-ը հաջողության և առաջընթացի տարի լինի Հայաստանի համար։ 2014 թվականը բավականին ցնցումային տարի էր՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական առումով, Հայաստանի առջև բազմաթիվ խնդիրներ ծառացան, որոնք մենք պատվով կարողացանք լուծել։ Թող 2015-ը ուժ և կամք բերի բոլոր այն պետական մարմիններին, հասարակական միավորումներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին, ովքեր պատրաստ են գործել հանուն մեր երկրի և չընկրկել դժվարություններից։ Հայ ընտանիքներին մաղթում ենք հայոց հողին արժանի զավակներ, առողջություն, բարեկեցություն և երջանկություն։

Թող 2015 թվականը լինի ձեռքբերումների, հաջողությունների, նպատակասլացության, հաստատման և ունեցածը գնահատելու ու ավելացնելու տարի։

 

Խորին հարգանքով՝ Անալիտիկ կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից