Հասարակություն 

Հենց առաջին օրն ադրբեջանական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ

analitik.am

Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ  Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման մանրամասները, հայտարարեց, որ հենց առաջին օրն ադրբեջանական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ, երկու խոցված ուղղաթիռ, մոտ 10  ոչնչացված անօդաչու թռչող սարք. «Հասկանալով, որ զարգացումների նման շարունակության դեպքում զոհերի թիվը կտրուկ մեծանալու է իսկ նյութական կորուստները լինելու են չափազանց շոշափելի՝ ադրբեջանական կողմը որոշեց զինադադարի մասին պայմանավորվածություն  ձեռք բերել՝ դիմելով ռուսների միջներդությանը: Նրանք հասկացան, որ զոհերի համեմատությունը 1-ը 10-ի է»,-ասաց գեներալ-մայորը՝ հավելելով, որ այդ օրերին հայկական կողմի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում նաև հակաօդային պաշտպանությունը, հիանալի են գործել:

Նույն շարքից