Միջազգային Հասարակություն 

Համացանցում հայտնվել են մինսկյան բանակցությունների սկանդալային մանրամասները

 

Համացանցում հայտնվել են Մինսկում կայացած բանակցությունների սկանդալային մանրամասները, որտեղ Կիեւի ու ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները քննարկում էին Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

Այս տվյալները հրապարակել է ուկրաինական լրագրող ու բլոգեր Անդրեյ Վաջրան:

Հրապարակումից հասկանալի է դառնու, թե ինչու բանակցությունից հետո կողմերը մեկնաբանություններ չեն տվել մամուլին:

Ինչպես հայտնում է լրագրողը, ամեն բան տեղի է ունեցել կայծակնային արագությամբ: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Կուչման հայտնել է Կիեւի պահանջները, Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչները միահամուռ ոտքի են կանգնել ու Կուչմայի հասցեին բավականին կոշտ հայհոյանք տալով, դուրս եկել:

 

Լրագրողի մեկնաբանությամբ՝ եվրոպական ներկայացուցիչները մի պահ սառել են դոնբասցիների նպան կտրուկ պատասխանից, իսկ Զուրաբովը սսկվելով, սկսել է զանգահարել ինչ որ մեկին:

 

 

Նույն շարքից