Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայի ազգայնական կուսակցությունները հունվարի 1-ին երթ են կազմակերպելու դավաճան Բանդերայի պատվին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաիայի արմատական ազգայնական <Աջ սեկտոր> ու <Ազատություն> կազմակերպությունները նախատեսել են հունվարի մեկին ջահերով երթ իրականացնել Կիեւում:

Կիեւի քաղաքային իշխանությունները արդեն տեղեկացվել են այդ միջոցառման մասին, որն անցկացվելու է Կիեւի կենտրոնում՝ ի պատիվ ուկրաինական ազգայնական ու հիտլերյան Գերմանիայի հետ ակտիվ համագործակցած Ստեպան Բանդերայի 106-ամյակի կապակցությամբ:

Երթին ամենայն հավականությամբ կմասնակցեն մոտ 10 հազար ազգայնականներ, որոնք երաժշտության ու ջահերի ներքո Կիեւի կենտրոնում երթ կկազմակերպեն՝ միջոցառումն ավարտելով ազգային վեչեի հրավիրմամբ:

 

Նույն շարքից