Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի ԱԻՆ-ը Ինդոնեզիա է ուղարկել փրկարարներին՝ մալազիական AirAsia օդանավի որոնողական գործողություններին մասնակցելու համար

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի ԱԻՆ-ը Ինդոնեզիա է ուղարկել փրկարարներին՝ մալազիական AirAsia օդանավի որոնողական գործողություններին մասնակցելու համար, որը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 28-ին:

Ինչպես հայտնել է ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, Ռուսաստանն իր փրկարարներին ուղարկել է ինդոնեզիայի իշխանությունների խնդրանքով, որոնք փրկարարական ու որոնողական աշխատանքներ կիրականացնեն օդանավի վթարի վայրում:

Նրա խոսքերով՝, Ռուսական փրկարարներն ունեն բոլոր տեխնիկական միջոցները՝ օվկիանոսում իրենց գործողություններն իրականացնելու համար: Ինդոնեզիա կժամանեն 72 փրկարարներ, որոնք աշխատելու են 1000 մետր խորության տակ: Որոշվել է ֆրկարարական աշխատանքներում ներգրավել ստորջրյա համակարգեր ու ուղղաթիռներ:

 

Նույն շարքից